Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Խաչատրյանական Երևան

Խաչատրյանական Երևան
06.06.2013 | 13:07

Այսօր նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Քաղաքի փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

Ազատության հրապարակի և Կարապի լճի տարածքում տեղակայված էկրաններին կցուցադրվեն Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր:
Կարապի լճի շուրջ ինքնուս և պրոֆեսիոնալ պարախմբերը կկատարեն Խաչատրյանի «Գարուն Երևանը», «Սուսերով պարը», «ՈՒզունդարան» և այլն: Պարերը բեմադրված են անակնկալային սկզբունքով` 10-20 րոպեն մեկ:
Այսօր կմեկնարկի նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, տեղի կունենա հոբելյանական տարվա բացման արարողությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ